Մատչելիության հղումներ

Փարիզում աճուրդի կհանեն Նապոլեոն Բոնապարտի հանրահայտ սև գլխարկը


Կայսր Նապոլեոն Առաջինի սև գլխարկն Օսենայի աճուրդի տանը, Փարիզ, 6 նոյեմբերի, 2023թ.
Կայսր Նապոլեոն Առաջինի սև գլխարկն Օսենայի աճուրդի տանը, Փարիզ, 6 նոյեմբերի, 2023թ.

Փարիզում նոյեմբերի 19-ին Օսենայի աճուրդի տունը վաճառքի է հանելու Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի հանրահայտ գլխարկը: Ենթադրվում է, որ դրա նախնական գինը կլինի 800 հազար եվրո, ինչը հավասար է 854 հազար դոլարի:

«Այս տեսակի գլխարկն ամենուր բոլորը միանգամից ճանաչում են, գիտեն, որ եթե այն երևում է, ուրեմն այդտեղ ճակատամարտին է մասնակցել Նապոլեոնը: Երբեմն նա գլխարկը ձեռքում է պահել, երբեմն գետինը նետել»,- ասել է աճուրդի կազմակերպիչներից Ժան Պիեր Օսենան:

Նոյեմբերի 19-ին աճուրդի կհանվեն նաև Նապոլեոնի գիշերանոցը, որը նա հագել է Սուրբ Հեղինեի կղզում՝ աքսորի ժամանակ, ինչպես նաև կտակի պատճենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG