Մատչելիության հղումներ

Անկարայում մեկնարկել է Բլինքեն-Ֆիդան հանդիպումը


Անկարայում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Բանակցությունների օրակարգում են Գազայի արյունահեղությունը, տարածաշրջանային հարցեն ու երկկողմ հարաբերությունները։

Սա Էնթոնի Բլինկենի առաջին այցն է Թուրքիա՝ իսրայելապաղեստինյան պատերազմից հետո, որը սպառնում է ազդել նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։

Բլինքենի այցից առաջ Թուրքիայում հակաամերիկյան ցույցեր են եղել, նախագահ Էրդողանն էլ մեղադրել է արևմուտքին անազնվության մեջ։

«Նրանք, որ կոկորդիլոսի արցունքներ են թափում ռուս-ուկրաինական պատերազմում սպանված խաղաղ բնակիչների համար, այժմ հանգիստ հետևում են հազարավոր անմեղ երեխաների սպանությանը Գազայում», - հայտարարել էր Էրդողանը:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Բլինքենին Անկարայում դիմավորել են՝ խախտելով ընդունված արարողակարգը։ Պետքարտուղարի վայրէջքի ժամանակ, մասնավորապես, օդանավակայանում եղել են միայն Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ու Անկարայի փոխնահանգապետը։

XS
SM
MD
LG