Մատչելիության հղումներ

Լևոն Քոչարյանը վաղը կստանա պատգամավորի մանդատ, կալանքը պետք է վերացվի. փաստաբաններ


Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ, և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման, հայտարարում են նրա փաստաբանները։

Նոյեմբերի 3-ին «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: Ընտրական ցուցակում հաջորդը երկրորդ նախագահի որդոին՝ Լևոն Քոչարյանն է, որ գրեթե երկու ամիս կալանավորված է, ըստ փաստաբանների՝ ապօրինի՝ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու վաղը:

«Ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ», - ասված է հայտարարության մեջ:
Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG