Մատչելիության հղումներ

Մանսուրյանի ու Մլքեյանի ներկայությամբ համերգ Գյումրիում, անակնկալ՝ արցախցի 3 փոքրիկ երաժիշտների համար


Գյումրիի կամերային դահլիճում 2 մաեստրոների՝ Տիգրան Մանսուրյանի ու Ռոբերտ Մլքեյանի, մեկի ներկայությամբ, մյուսի մասնակցությամբ բարեգործական համերգ էր։ Իսկ համերգի ավարտին անակնկալ կար արցախցի երեք փոքրիկ երաժիշտների համար, որոնք տեղահանվելիս իրենց երաժշտական գործիքները չէին կարողացել իրենց հետ բերել։

7-ամյա ստեփանակերտցի Վիկտորը ուրախացել էր, որ վերջապես տանն էլ դաշնամուր կունենա։ 14-ամյա Աշոտին ևս շուտով դաշնամուր կնվիրեն, իսկ Ռոքսանային՝ ջութակ։ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին, ուստի կարողացան հասնել իրենց նպատակին։

Այս պահին Գյումրիի մշակութային հաստատություններում արցախցի 7 երեխա է սովորում, նրանցից 4-ը՝ երաժշտական դպրոցներում։

Համերգը Արամ Խաչատրյանի 120-ամյակին էր նվիրված։

Մանրամասները «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG