Մատչելիության հղումներ

Լիբանանի վարչապետը Հորդանանում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարին


Շաբաթ օրը վաղ առավոտյան Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Միկատին ընդգծել է Գազայի հատվածում կրակի դադարեցման ջանքերի կարևորությունը։ Նա նաև ասել է, որ պետք է դադարեցվի նաև «Իսրայելի ագրեսիան Լիբանանի հարավում»։ Այս մասին հաղորդում է Միկատիի գրասենյակը։

Պետքարտուղարն այսօր Հորդանանում հանդիպումներ է ունենում տարածաշրջանի արաբական երկրների ներկայացուցիչների հետ։

Նախօրեին նա բանակցություններ է վարել Իսրայելում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG