Կրեմլը հերքել է The Wall Street Journal հանդեսի հաղորդագրությունը, որի համաձայն, «Վագների» վարձկանները ծրագրում են հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել Լիբանանում գտնվող «Հըզբոլլահ» արմատական իսլամական խմբավորմանը:
«Մենք արդեն ասել ենք, որ «Վագներ» անվամբ խումբը գործնականում այլևս չկա: Բոլոր այդ ասեկոսեները հիմնազուրկ են: Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականներն ունեն արտակարգ պարագաներում կապի հատուկ խողովակ, և եթե նման բան լինի, նրանք {ամերիկացիները} միշտ կարող են մեզ այդ մասին հայտնել»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
The Wall Street Journal-ը պնդում է, որ վագներականները ցանկանում են «Հըզբոլլահին» փոխանցել «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռաթնդանոթային համալիր:
Այն ունի հակաօդային հրթիռներ և երկու թնդանոթներ, որոնցով օդային թիրախներ է խոցում: