Մատչելիության հղումներ

Մոսկվան «ցուցադրական հակառուսական ժեստ» է որակում Հայաստանի մասնակցությունը Մալթայի համաժողովին


Մոսկվան «ցուցադրական հակառուսական ժեստ» է որակում Հայաստանի մասնակցությունը Մալթայում անցած շաբաթ տեղի ունեցած համաժողովին, որտեղ քննարկվում էր Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևը»։

Հիշեցնելով Հայաստանի իշխանությունների վերջին շփումները Ուկրաինայի պաշտոնյաների հետ՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է՝ «կարծում ենք, որ Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ակտիվ սիրախաղի մասին է նրանց հետ, որ ագրեսիվ հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ»։

«Այստեղ այլ բնորոշում չկա, և ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քայքայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էլ հենց համարում էր կարևորագույն գործոն Հարավային Կովկասի կայունության բարգավաճման համար», -ասել է Մարիա Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG