Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը 2023-ի առաջին 10 ամիսներին ապահովել է մոտ 4.5 մլրդ դոլար հարկային եկամուտներ և պետտուրքեր


2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել են 1 տրիլիոն 793.6 միլիարդ դրամ (4 մլրդ 484 միլիոն դոլար) հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234.4 մլրդ դրամով կամ 15.0 տոկոսով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ 2023-ի առաջին տասն ամիսներին հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 305.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 92.6 մլրդ դրամով կամ 43.6 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG