Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նորանշանակ վարչապետին


Սլովակիայի նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ
Սլովակիայի նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին Սլովակիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պետական պաշտոններում Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Սլովակիայի հետագա առաջընթացին:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի վարչապետն է եղել նաև 2006-2010 և 2012-2018 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG