Մատչելիության հղումներ

Երասխի գործարանը կկառուցվի «մոտակայքում». Քերոբյան


Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ «Երասխի գործարանի պրոյեկտը շարունակվում է և այն իրագործման ընթացքում է»։ Հարցին՝ նույն տեղո՞ւմ, նախարարը միայն պատասխանեց. - «Մոտակայքում»։

Լրագրողի հարցին, թե դա չի՞ նշանակում, որ տուրք է տրվում Ադրբեջանի սպառնալիքին, Քերոբյանն արձագանքեց. «Մենք գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ, և իրենք են որոշում իրենց հետագա անելիքը։ Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG