Մատչելիության հղումներ

Առնվազն 8 հազար մարդ, այդ թվում՝ 3 հազար 457 անչափահաս է սպանվել Գազայում. BBC


Առնվազն 8 հազար 306 մարդ, այդ թվում՝ 3 հազար 457 անչափահաս է սպանվել Գազայում, հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով «Համաս»-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարության տվյալները:

Այդ ցուցանիշը ներառում է նաև 2 հազար136 կին և 480 տարեց մարդ, ասվում է հայտարարության մեջ։

Գազայի հատվածից հաղորդվող տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։ Իսկ իսրայելական կողմը հաղորդել է 1400 զոհի մասին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Գազայի հիվանդանոցները հազիվ են աշխատում էլեկտրաէներգիայի և մատակարարումների պակասի պատճառով։

Վառելիքի առաքումներ չեն եղել նաև գոտի, որն անհրաժեշտ է հիվանդանոցների, ապաստարանների, ջրի մաքրման, պոմպակայանների և կոյուղու համակարգերի համար էլեկտրաէներգիա արտադրելու համար:

Ըստ ՄԱԿ-ի՝ երեխաների մեծ մասն այժմ ունի միայն աղի ջուր՝ գոյատևելու համար։

XS
SM
MD
LG