Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց ՊՈԱԿ-ին հատկացված տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է պետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Հենց այս գործի շրջանակներում էին կալանավորվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Նույն գործով է անցնում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։
Դատախազությունը հայտնում է նաև, որ ութ մեղադրյալներից երկուսի՝ Սերգեյ Սմբատյանի և Հ. Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է: