Մատչելիության հղումներ

Իսրայելը շարունակում է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում


Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի առավոտյան հայտարարել է, որ շարունակում է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Հաղորդվում է, որ հյուսիսում «Համաս»-ի ստորաբաժանումների հետ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով երկու իսրայելցի զինվոր է վիրավորվել։

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել Գազայում «Համաս»-ի ավելի քան 450 օբյեկտների վրա։ Հաղորդվում է նաև, որ այստեղ են ուղարկվել հարյուրավոր լրացուցիչ զինվորներ և տասնյակ միավոր զինտեխնիկա։

Իսրայելի իշխանությունները ուրբաթ հայտարարեցին գործողության «ընդլայնման» մասին։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ մասշտաբներ կունենան Գազայում ցամաքային գործողությունները։

XS
SM
MD
LG