Մատչելիության հղումներ

«Ձեռքներդ հեռո՛ւ Տավուշից». Բերդում դեմ են հանք որոնելու «Վալեքսի» նախաձեռնությանը


Բերդում հանք որոնելու «Վալեքսի» նախաձեռնությանը դեմ արտահայտվեցին հանրային լսումների եկածները։

Համայնքապետը, գյուղերի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, բնապահպաններն ու բնակիչները՝ բոլորն էլ օրինակ են բերում Հայաստանի մյուս հայտնի հանքավայրերն ու պնդում՝ հետևանքներն աղետալի են եղել՝ առանց բացառության։

«Ձեռքներդ հեռո՛ւ Տավուշ աշխարհից», - ասացին նրանք։

Բերդի «Կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի» տնօրեն Անահիտ Բադալյանը հավելեց. - «Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ հաջորդը Տավուշը կընտրվի»։

Տավուշի անտառների տակ պղինձ փնտրելու համար Բերդի ավագանուն ու բնակիչներին դիմած «Վալեքս» խումբը ավելի քան 20 տարի հանք է արդյունահանել և պղինձ-ոսկու խտանյութ արտադրել Արցախում ու Լոռու մարզում։ Դրմբոնի ու Կաշենի ոսկու հանքերը մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ, Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրն էլ 2018-ին անցել են ՎՏԲ բանկին՝ «Վալեքսի» պարտքերի պատճառով։ Այս պահին Հայաստանում ընկերությունն այլևս հանքեր չունի։ Նախատեսում են Տավուշում՝ Իջևանի ու Բերդի տարածքներում, հարուստ հանքավայր գտնել։ Ընկերության տնօրեն Սահակ Կարապետյանը չթաքցրեց՝ պետական մարմիններն արդեն Բերդի իրենց ծրագիրը փորձաքննության են ենթարկում։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

«Ձեռքներդ հեռո՛ւ Տավուշից». Բերդում դեմ են հանք որոնելու «Վալեքսի» նախաձեռնությանը
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG