Մատչելիության հղումներ

Մահացել է Չինաստանի նախկին վարչապետ Լի Կեցյանը


Լի Կեցյանը Չինաստանի վարչապետի պաշտոնում, 2020թ.
Լի Կեցյանը Չինաստանի վարչապետի պաշտոնում, 2020թ.

Մահացել է Չինաստանի ամենաազդեցիկ գործիչներից՝ նախկին վարչապետ Լի Կեցյանը։

Չինաստանի կառավարության տնտեսական բլոկի երկարամյա ղեկավարը, որը պաշտոնը թողել է մի քանի ամիս առաջ, մահացել է Շանհայում, ինչպես հաղորդվում է՝ սրտի կաթվածի հետևանքով։ Նա 68 տարեկան էր:

Լի Կեցյանի շնորհիվ աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությանը հաջողվել էր հաղթահարել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին են Պեկինի և Վաշինգտոնի միջև լարվածությունը, COVID-19-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG