Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի Յալթա քաղաքում մահափորձի է ենթարկվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի չորս գումարումների նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Քաղաքական գործիչը, ով 2014 թվականին առաջադրվել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնում, երկրի արևելքում հակամարտության բռնկման սկզբնական շրջանում ռուսամետ անջատողականների ներկայացուցիչներից էր և նրանց անունից բանակցում էր ուկրաինական իշխանությունների հետ։
Ցարյովը ուկրաինական դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության և սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձի մեղադրանքներով։
Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Ցարյովը զինված հարձակման է ենթարկվել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։