Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ժամանել է Թբիլիսի


Ալի Ասադովը Թբիլիսիում, արխիվ:
Ալի Ասադովը Թբիլիսիում, արխիվ:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի:

Վրաստանի մայրաքաղաքի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդակայանում Ասադովին դիմավորել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և պաշտոնատար այլ անձինք։

Թբիլիսիում հոկտեմբերի 26-27-ը նախատեսված է «Մետաքսի ճանապարհի» չորրորդ միջազգային համաժողովը, որին պետք է մասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։

Ըստ օրակարգի՝ նրանք միջոցառման բացման օրը հանդես կգան ուղերձներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG