Մատչելիության հղումներ

Միշելի գլխավորած նախարարական օրակարգում ներառված է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը


Վաղը կայանալիք Եվրամիության (ԵՄ) խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած նախարարական օրակարգում ներառված է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է Միշելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է վաղը Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների ղեկավարների երկօրյա հավաքին ընդառաջ։

Այս ամիս Բրյուսելում նախատեսված էին ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցություններ, որոնք, սակայն, չեղարկվել են։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել: Բաքուն դեռևս չի պարզաբանել հանդիպման չեղարկման պատճառը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG