Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները «կապի մեջ են. հիմնականում հումանիտար հարցեր են քնննարկում»


Ուկրաինա
Ուկրաինա

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները, չնայած ակտիվ ռազմական գործողություններին և բանակցությունների բացակայությանը, կապի մեջ են, հիմնականում հումանիտար հարցեր են քնննարկում, ներառյալ՝ գերիների և դիակների փոխանակման, Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների՝ Ուկրաինա վերադարձի հնարավորությունները, գրում է Washington Post-ը՝ հղում անելով բանակցությունների ուկրաինացի մասնակիցներին։

Որոշ դեպքերում բանակցությունները տեղի են ունենում միջնորդների մասնակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի, Վատիկանի, Պարսից ծոցի երկրների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Երբեմն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները շփվում են ուղիղ՝ առանց միջնորդների՝ հիմնականում Ստամբուլում կամ հեռախոսով։

Ուկրաինայի արտաքին հետախուզության նեկայացուցիչ Դմիտրի Ուսովը, որը ղեկավարում է գերիների փոխանակման համակարգման կենտրոնը, հաստատել է Ռուսաստանի հետ առկա կապը։ Ըստ Օլեգ Կոտենկոյի, որը նախկինում ուկրաինական կողմից ընդգրկված է եղել դիակների փոխանակման շուրջ բանակցություններում, մինչ օրս մոտ 1700 դի է վերադարձվել Ուկրաինա։ Ռուսական կողմը իր վիճակագրությունը չի հրապարակում։

Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ Վատիկանի միջնորդությամբ Կիևն ու Մոսկվան բանակցում են գերեվարված քաղաքացիական անձանց՝ խոհարարների կամ բժիշկների ազատ արձակման շուրջ, արդյունքների մասին կողմերը չեն հաղորդել։ Կատարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկում են ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով բանակցություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG