Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը մոտ ապագայում կարող է քննարկվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Այսօր, Չեխիա կատարած այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Արտերկրյա այցից վերադառնալուց հետո արձանագրությունը կուղարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Հուսով եմ, որ այն որքան հնարավոր է արագորեն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում, և պատգամավորները հնարավորություն կստանան քննարկել այս հարցը», - նշել է խոսնակը։