Մատչելիության հղումներ

Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել. ԱԳՆ խոսնակ


Թեհրանում երեկ տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում, «ինչը սովորական է նման հարթակների համար», «Ազատությանը» փոխանցել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Նա ավելի վաղ ասել էր, որ հանդիպում որպես այդպիսին նախատեսված չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Իրանի արտգործնախարարին, գրել էին, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել զրույց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։

XS
SM
MD
LG