Մատչելիության հղումներ

Արցախի իշխանությունները դատապարտում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը


Արցախի իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը, նշելով, որ քաղաքացիները փորձել են հրահրել զանգվածային անկարգություններ:

«Նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության սահմաններում պարզաբանումներ տալով նրանց հուզող հարցերին», - ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նշվում է նաև, որ նախագահ Շահրամանյանի հետ հանդիպմանը քաղաքացիները բարձրացրել են մի շարք սոցիալական, այդ թվում՝ ՀՀ-ում կացարանով ապահոված չլինելու հետ կապված խնդիրներ, որ
Սամվել Շահրամանյանը նշել է, որ Արցախի կառավարությունը շարունակելու է գույքագրել նմանատիպ բոլոր հարցերը և դրանք ներկայացնել ՀՀ կառավարությանը, քանի որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության և համանման այլ հարցերով աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը։

Արցախի իշխանությունները ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն են հրավիրում կատարվածի վերաբերյալ՝ կոչ անելով հետագայում բացառել բռնության դրսևորումներն ու զանգվածային անկարգությունները, նաև հայցում հայցում են այն լրագրողների և քաղաքացիների ներողամտությունը, ում աշխատանքը անկարգության պայմաններում խոչընդոտվել է, և ովքեր չեն կարողացել ստեղծված իրավիճակում իրենց հարցերն ուղղել կառավարության ներկայացուցիչներին:
Հիշեցնենք՝ բախումների 10 մասնակից է ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG