Մատչելիության հղումներ

Լատվիան առաջարկում է քննարկել Բալթիկ ծովը ռուսական նավերի համար փակելու հնարավորությունը


Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը տեղական հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, որ կարելի է արգելել ռուսական նավերի երթևեկությունը Բալթիկ ծովում, եթե պարզվի՝ Մոսկվան առնչություն ունի Ֆինլանդիան Էստոնիայի հետ կապող գազատարի պայթեցմանը։ Նա ասել է, որ այդ հարցը քննարկվել է Ֆինլանդիայի ու Էստոնիայի հետ, առայժմ որոշվել է ուժեղացնել պարեկությունը Բալթիկ ծովում։

«Իհարկե, դա ծովային մի ամբողջ շարք օրենքների հարց է, բայց եթե ապացուցվի, որ Ռուսաստանը․․․, ապա պետք է քննարկումներ լինեն մեր ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար, մենք կարող ենք փակել Բալթիկ ծովը»,- ասել է Լատվիայի նախագահը։

Հոկտեմբերի 8-ին վնասվել է Balticconnector գազատարը։ Նորվեգիայի սեյսմիկ ծառայությունը հնարավոր է համարում, որ ծովի հատակին պայթյուն է տեղի ունեցել։ Սահմանապահ ծառայությունը պարզել է, որ գազատարը վնասվել է Ֆինլանդիայի առափնյա ջրերում։ Ֆինլանդիայում անցկացվող հետաքննությունը կասկածում է, որ գազատարը միտումնավոր է պայթեցվել։ Սա միակ գազատարն է, որը Ֆինլանդիան միացնում է Եվրամիության գազային համակարգին։ Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել եկող գարնանը։

Շվեդիայի իշխանությունները հայտնել են, որ վնասվել է նաև Շվեդիայի ու Էստոնիայի միջև տեսահաղորդակցության կաբելը։

Ֆինլանդիայի հետաքննության մեջ շոշափվում է միջադեպին ռուսական մի բեռնանավի մասնակցության հնարավորությունը, ինչը Ռուսաստանը կտրուկ հերքում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG