Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Ռամիդ Նագիևը


Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ռամիդ Նագիևը, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ռամիդ Նագիևը, արխիվ

Ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ռամիդ Նագիևը։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ քաղաքական գործչին ձերբակալելու պատճառը սոցիալական ցանցերում Ալիևի վարչակազմի հասցեին նրա քննադատական գրառումներն են։

Նագիևը «Ժողովրդական ճակատի» վեցերորդ ներկայացուցիչն է, ով ձերբակալվել է վերջին շաբաթների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG