Նորվեգիայի կառավարությունը 32 միլիոն նորվեգական կրոնի (2 միլիոն 769 հազար եվրո) կամավոր ներդրում է կատարել ի նպաստ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների պլանի:
ԵԽ խոսնակի հաղորդագրության համաձայն՝ այդ առիթով Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Հելգե Սելանդը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: