Մատչելիության հղումներ

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացնելու համաձայնագրի կիրարկման հետ կապված խնդիրները


Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին հայկական կողմը ներկայացրել է համաձայնագրի կիրարկման հետ կապված խնդիրները՝ մասնավորեցնելով այն դրույթները, որոնց պահանջները չեն կատարվում։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՀ համապատասխան գերատեսչությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵՄ անդամ երկրների հյուպատոսական բաժինների ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել Հայաստանի քաղաքացիների կողմից ստացվող բողոքներին, ներկայացվել են հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներն ու Հայաստանի արձանագրած առաջընթացը:

Եվրոպական կողմն, իր հերթին, ներկայացրել է փաստարկներ, որոնք հիմնականում կապված էին դեսպանությունների աշխատանքային ծանրաբեռնվածության և հայաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության հետ։ Միաժամանակ ԵՄ կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ լուծումներ փնտրել՝ իրավիճակը շտկելու համար։

ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականաման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը՝ նշելով, որ հարցը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG