Մատչելիության հղումներ

Պուտինը պաշտպանել է Կարմիր հրապարակում մարզական շքերթները վերականգնելու գաղափարը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանից ժամանելով Պերմ մասնակցել է «Ռուսաստան- մարզական գերտերություն» համաժողովին։ Այստեղ նա պաշտպանել է Կարմիր հրապարակում մարզական շքերթները վերականգնելու գաղափարը։

Մոսկվայի Կարմիր հրապարակում մարզական շքերթներ էին անցկացվում անցած դարում, նախկին Խորհրդային միության ժամանակ։

Պուտինը Պերմից տեսակապով մասնակցել է Ռուսաստանի մի շարք ռեգիոններում մարզական համալիրների բացման միջոցառումներին։ Իր խոսքում նա ասել է, որ ըստ դրված նպատակի՝ Ռուսաստանի բնակչության 70 տոկոսը պետք է զբաղվի ֆիզկուլտուրայով ու սպորտով։

2024 թվականի աշնանը Ռուսաստանը պլանավորում է «համաշխարհային խաղեր» անցկացնել Մոսկվայում և Եկատերինբուրգում։ Պուտինի ասելով՝ մոտավոր հաշվարկով այդ խաղերին 10 հազար մարզիկ է մասնակցելու։

Ուկրաինա ներխուժելու պատճառով պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը ըստ էության մեկուսացված է նաև համաշխարհային մարզական կյանքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG