Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ Արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում։
«Ազատության» աղբյուրների համաձայն՝ նույն շաբաթվա վերջում հարցը կքննարկեն նաև ԵՄ անդամ երկրների առաջնորդները՝ հիմք ընդունելով արտգործնախարարների եզրակացությունները։