Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Հարավային Կորեան քննարկում են ռազմական արդյունաբերության համագործակցության հեռանկարները


Ադրբեջանը և Հարավային Կորեան քննարկում են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն Սեուլում հանդիպում են ունեցել երկրու երկրների պաշտպանական արդյունաբերության նախարարներ Մադաթ Գուլիևը և Էոմ Դոնգ Հվանը։

«Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները, ռազմատեխնիկական ոլորտում կապերի ներկա վիճակը»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG