Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2800-ի


Գազայի հատված - Խան Յունիսում Իսրայելի հասցրած հարվածներից հետո պաղեստինցիները փլատակներում դիեր են փնտրում, 17-ը հոկտեմբերի, 2023թ.
Գազայի հատված - Խան Յունիսում Իսրայելի հասցրած հարվածներից հետո պաղեստինցիները փլատակներում դիեր են փնտրում, 17-ը հոկտեմբերի, 2023թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյան այսօր ասել է, որ Գազայի հատվածում 2 հազար 800 մարդ է զոհվել, ևս 11 հազարը վիրավորվել են, հաղորդում է Reuters գործակալությունը։ Տուժածների կեսը կանայք ու երեխաներ են։ Գազայի հատվածում գտնվող առողջապահական հաստատությունների վրա 115 հարձակում է կատարվել։

Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։ «Համաս»-ի հարձակման հետևանքով Իսրայելում առնվազն 1400 մարդ է սպանվել, այդ թվում՝ օտարերկրացիներ։

XS
SM
MD
LG