Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ռաիսին քննարկել են Կովկասում և Գազայում ծավալվող իրադարձությունները


Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ՝ մասնավորաբար Մերձավոր Արևելքում և Կովկասում ծավալվող իրադարձությունները։ Այս մասին հաղորդել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշեդին։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին ընդգծել է, որ շարունակվող պաշարումը, կանանց և երեխաների սպանությունները և Գազայի հատվածի և դրա օրինականորեն ընտրված իշխանությունների դեմ ցամաքային հարձակումը կարող են հանգեցնել մի քանի ճակատներով ծավալվող երկարատև պատերազմի», - X (նախկին Тwitter) սոցիալական ցանցում գրել է Ջամշեդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG