Բրիտանացի աշխարհահռչակ դերասան Մայքլ Քեյնն ավարտում է կարիերան և անցնում է թոշակի: Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 14-ին BBC-ի "Today" («Այսօր») հաղորդման ընթացքում, հայտնելով, որ «Մեծ փախստականը» ֆիլմը վերջինն է իր կարիերայում։
Սըր Մայքլ Քեյնը (Մորիս Ժոզեֆ Միքլուայթ) նկարահանվել է ավելի քան 160 ֆիլմերում, վաստակել է երկու «Օսկար», երեք «Ոսկե գլոբուս» և բազմաթիվ այլ բրիտանական և միջազգային մրցանակներ:
Նա ասել է, որ ցանկանում է «բարձր նոտայի վրա ավարտել տասնամյակներ շարունակվող կինոկարիերան»:
«Ինձ հիմա առաջարկում են միայն 90-ամյա, կամ գուցե 85-ամյա տղամարդու փոքր դերեր: Ես նկարահանվեցի գլխավոր դերում մի ֆիլմում, որը հրաշալի է ընդունվել, ինչո՞ւ այսպես չավարտեմ կարիերաս», - ասել է Քեյնը:
«Մեծ փախստականը» (The Great Fugitive) պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 89-ամյա վետերանի մասին, ով փախչում է ծերանոցից և մեկնում է Ֆրանսիա՝ մասնակցելու Նորմանդիայում ափհանման արյունալի ռազմական գործողության 70-ամյակի միջոցառումներին ու հարգելու զոհված զինակիցների հիշատակը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին այն կինոգետների ու կինոյի սիրահարների շատ ջերմ արձագանքի է արժանացել: