Մատչելիության հղումներ

Իսրայելի և «Համաս»-ի հակամարտության կապակցությամբ Պենտագոնը մարտական ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք


F-35 ամերիկյան մարտական օդանավերը, արխիվ
F-35 ամերիկյան մարտական օդանավերը, արխիվ

ԱՄՆ-ը մարտական օդանավեր է ուղարկել Մերձավոր Արևելք՝ «զսպելու Իրանին և տարածաշրջանային խմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելուց»։ Այս մասին հայտնել է Air Force Times պարբերականը, որը հղում է արել Պենտագոնի աղբյուրին։

Անցած հինգշաբթի օրվանից տարածաշրջան են ուղարկվել A-10 տեսակի գրոհային ինքնաթիռները, իսկ առաջիկայում կտեղակայվեն ավելի արդիական F-15, F-16 և F-35 կործանիչներ։

«Միացյալ Նահանգները միանշանակ սատարում է Իսրայելին», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն բարձրաստիճան պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG