Մատչելիության հղումներ

Բայրամով. «Հայաստանը պետք է ընտրի համագործակցության և տարածքային պահանջների միջև»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ընտրի համագործակցության և տարածքային պահանջների միջև։ Այդ մասին նա ասել է «Հայրենիքին, ժողովրդին և պետականությանն աննախադեպ ծառայության 20 տարի» նշանաբանով համաժողովում, որը նվիրված է Իլհամ Ալիևի նախագահության 20-ամյակին:

«Այս պահին Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև», - ասել է Բայրամովը:

Նախարարի փոխանցմամբ, այս հարցում մեծ նշանակություն ունի նաև միջազգային հանրությունը:

«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ռևանշիստական փորձերը ոչ մի աջակցություն չստանան, և կոչեր արվեն այս տարածաշրջանում բարգավաճման ու խաղաղության այլընտրանքի բացակայության մասին»,- ելույթում նշել է Ջեյհուն Բայրամովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG