Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը ժամանել է Թբիլիսի


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։ Վրաստանի կառավարությունը հայտնում է, որ նա բանակցելու է Վրաստանի վարչապետի հետ, մասնակցելու է վրաց-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Նախատեսված են Վրաստանի և Հունգարիայի վարչապետերի հայտարարությունները մամուլի համար։

ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Հունգարիայի պահպանողական ղեկավար Օրբանը հաճախ է մտքեր արտահայտում, որոնք տարբերվում են եվրոպական ընտանիքի ընդհանուր դիրքորոշումից ու տեսակետներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG