Մատչելիության հղումներ

Երևանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 8 հազար 76 ընտանիք՝ 31 հազար 350 անձ․ Ավինյան


Արցախցիները հայաստանյան գրանցման կոնտրոններից մեկում, 29-ը սեպտեմբերի, 2023թ․
Արցախցիները հայաստանյան գրանցման կոնտրոններից մեկում, 29-ը սեպտեմբերի, 2023թ․

Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 հազար 76 ընտանիք՝ 31 հազար 350 անձ, այսօր Երևանի ավագանու առաջին նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նաև ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառում, ծայրահեղ աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրում է առաջնային կարիքին ուղղված փաթեթներ, ինչպես նաև հավաքագրում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունն ու փոխանցում հայկական Կարմիր խաչի ընկերությանը։

«Այս գործընթացը ներկայումս էլ շարունակվում է»,- ասաց Ավինյանը։

XS
SM
MD
LG