Մատչելիության հղումներ

Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով. ՀՀ ՏԿԵՆ


Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով, հայտարարում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ընդգծելով, որ «Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»:

«Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք», - հայտնում է Հայաստանի ՏԿԵ նախարարությունը:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր՝ Երևանի խնդրանքով Հայաստանի Հանրապետությանը տասնյակ հազարավոր տոննաներով դիզվառելիք են մատակարարել:

«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այդ ոլորտում բարդ իրավիճակ է ստեղծվում», - նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG