Մատչելիության հղումներ

Պայթյուն Մինսկի արվարձանի երկաթուղային կայարանում


Բելառուս - Երկաթուղային կայարան Մինսկում, արխիվ
Բելառուս - Երկաթուղային կայարան Մինսկում, արխիվ

Պայթյուն է որոտացել Մինսկի արվարձանում գտնվող Օզերիշչե երկաթուղային կայարանում։ Այս մասին հայտնում է ընդդիմադիր «Բելառուսի երկաթուղայինների համայնքը»։

Կազմակերպության տվյալներով՝ վնասվել է երկաթուղու մի հատվածը և կայարանի գծերը բեռնման և բեռնաթափման կետերին միացնող անջատիչը։ Այս ինժեներական կառույցներն օգտագործվում են ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման համար, իսկ Օզերիշչեն Մինսկի շրջանում ռազմական տեխնիկայի հիմնական բեռնման կայանն է։

Բելառուսի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել կատարվածը։
Պայթյունը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան։ Այժմ անվտանգության ուժերի ներկայացուցիչները, ըստ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության, հարցաքննում են վկաներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG