Մատչելիության հղումներ

«Այսպես կոչված ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի բնակչության շրջանում և ստիպել տեղափոխվել Հայաստան». Ալիև


Ադրբեջանի նախագահը պնդում է՝ «այսպես կոչված ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի տեղի բնակչության շրջանում և ստիպել նրանց տեղափոխվել Հայաստան»։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլուգեի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները խոսել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից։

Իլհամ Ալիևի խոսքերով՝ «ներկայումս Ադրբեջանի բժշկական անձնակազմը ծառայություններ է մատուցում Խանքենդիի տեղի բնակչությանը», «առօրյա կարիքները հոգալու և սնունդ տրամադրելու համար տեղում ծառայություններ են մատուցում համապատասխան հաստատությունները»։

«Երկրի ղեկավարը հայտարարել է, որ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես նաև պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները պահպանվում են ոստիկանության կողմից, իրականացվում է էլեկտրամատակարարում։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս ամենը Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրի պատրաստակամության և իրականացման ցուցիչ է», - ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG