Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպանատանը լիարժեք գործում է պաշտպանության հարցերով առաքելություն


Ինչպես նշել են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի և Զինված ուժերի նախարարները, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում ստեղծվել է պաշտպանության հարցերով առաքելություն։ Այս մասին «Ազատությանը» ասացին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը՝ պատասխանելով հարցին, թե գործո՞ւմ է արդյոք առաքելությունը, և երբվանի՞ց։

«Այն ղեկավարում է պաշտպանության հարցերով կցորդը և գտնվում է դեսպանի ենթակայության ներքո։ Առաքելությունը լիարժեք գործում է», - նաև ասված է դեսպանատան պատասխանում։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն օրերս մասնավորապես հայտարարել էր․ - «Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչև այժմ չկար, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն հայկական բանակի, Հայաստանի իշխանությունների հետ, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու նրանց պաշտպանականական և անվտանգության կարիքները»:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան էլ երեկ Երևանում հայտարարեց, մասնավորապես, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG