Մատչելիության հղումներ

Իտալիայում ավտոբուսի վթարից առնվազն 20 մարդ է զոհվել


Ավտոբուսի վթար Մեստրե ավանում, Վենետիկի շրջան, Իտալիա, 3 հոկտեմբերի, 2023թ.
Ավտոբուսի վթար Մեստրե ավանում, Վենետիկի շրջան, Իտալիա, 3 հոկտեմբերի, 2023թ.

Վենետիկի շրջանում գտնվող Մեստրե ավանում ուղևորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է էստակադայից:

La Repubblica պարբերականը վկայակոչել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոյին, ով ասել է, որ զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորների թիվը մոտ 40 է:

Մեստրեի երկաթուղային կայարանի մոտ գտնվող էստակադայից ընկնելուց հետո ավտոբուսը հրդեհվել է:

Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին ասել է, որ վթարվածը մասնավոր ավտոբուս էր: Դեպքի վայրում են փրկարար ծառայությունները, ոստիկանությունը և շտապօգնության խմբերը։

Չի բացառվում, որ ավտոբուսը զբոսաշրջիկներ է փոխադրել: Այն Մեստրեից պետք է հասներ Վենետիկ:

Զոհվածների թվում կա առնվազն 2 երեխա: Կան նաև անհետ կորածներ: Մեստրեի և Վենետիկի միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է:

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ, իսկ նախագահ Սերջո Մատարելան «սարսափելի ողբերգություն» է անվանել տեղի ունեցած վթարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG