Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի ղեկավարությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ երկրի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով, հայտնում են կառավարությունից։

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխվստահության բարձր արժեքների վրա, նշել է վարչապետը։

Նա վերահաստատել է պատրաստակամությունը՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական հարաբերությունները զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG