Մատչելիության հղումներ

Հաջիև․«Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչին բժշկական միջանցք տրամադրել»


«Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչին բժշկական միջանցք տրամադրել», - X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Բաքվում, որպես Ստեփանակերտի պայթյունից տուժածների՝ դեպի Հայաստան դուրսբերման ուղի են դիտարկում 2020 թվականից հետո կառուցված Շուշի-Ֆիզուլի ճանապարհը։

«Այժմ մենք աշխատում ենք բացառության կարգով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ բժշկական տարհանման և օգնություն ցուցաբերելու համար Գորիս-Կապան-էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհից օգտվելու իրավունք տրամադրելու ուղղությամբ», - գրել է Հաջիևը։

XS
SM
MD
LG