Մատչելիության հղումներ

ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկվել են հումանիտար հարցեր, հաջորդ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել. Բաքու


Ադրբեջանի նախագահականը կառուցական է անվանում այսօր Իվանյան (Խոջալու) քաղաքում տեղի ունեցած հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր։

«Գործողությունների ընթացիկ ուղղությունները որոշելու համար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ համայնքային, բժշկական և այլ քաղաքացիական գործունեությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Խանքենդիի (Ստեփանակերտի) տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը՝ քննարկելու կատարված աշխատանքի արդյունքները և որոշելու հետագա քայլերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG