Մատչելիության հղումներ

Մենք նույնպես ոչ պակաս սերտ կապեր ունենք Անկարայի ու Բաքվի հետ. Դմիտրի Պեսկով


«Մենք ամեն անգամ հույս ենք ունենում, որ Ադրբեջանի նախագահի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն տարածաշրջանի անվտանգությանը, կնպաստեն Ղարաբաղում տեղի ունեցածից հետո կյանքի նորմալացմանը։ Հենց այսպիսի ակնկալիքներ», - այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը ինչպե՞ս է վերաբերվում Նախիջևանում կայանալիք Էրդողան-Ալիև հանդիպմանը։

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ինքնիշխան իրավունքն են իրականացնում՝ համագործակցության զարգացման համար։

«Մենք գիտենք՝ որքան սերտ են Բաքվի ու Անկարայի միջև կապերը։ Մենք նույնպես ոչ պակաս սերտ կապեր ունենք Անկարայի ու Բաքվի հետ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG