Մատչելիության հղումներ

Մարտակերտը լրիվ հանձնված է. քաղաքապետ


Տեղահանված արցախցիների ավտոմքենաները, 24-ը սեպտեմբերի, 2023թ.
Տեղահանված արցախցիների ավտոմքենաները, 24-ը սեպտեմբերի, 2023թ.

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» քիչ առաջ տեղեկացրեց, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնված է։ Վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։

Մարտակերտի քաղաքապետն ասաց, որ քաղաքացիական բնակչությունից զոհեր չունեն, բայց ունեն անհետ կորածներ. - «Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում»:

Միշա Գյուրջյանը, սակայն, նշեց, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:

։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG