Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայություններն Իրանի մայրաքաղաքում 30 պայթյուն են կանխել, հայտնում են Իրանի իրավապահ մարմիները։
«Հատուկ ծառայությունները հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել են դավադրության բոլոր մեղավորներին, որոնց նպատակն էր կազմակերպել 30 ահաբեկչական պայթյուն Թեհրանի խիտ բնակեցված շրջաններում», - Իրանի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունն է մեբջերում ISNA գործակալությունը:
Գերատեսչությունը պնդում է, որ բոլոր ձերբակալվածները, որոնց մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ, ռումբեր, զենք-զինամթերք, կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։
Հաղորդվում է, որ իրավապահների գործողությունների ընթացքում վիրավորվել է մեկ ուժային։