Մատչելիության հղումներ

Կիրականացվի անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստան


Կիրականացվի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է Արցախի կառավարությունը։

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ:
Այսօր շտապօգնության 23 մեքենա մասնագետների ու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու։

Ավելի քան 8 հազար քաղաքացի է տեղահանվել իր տնից ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր՝ արցախահայերի տարհանման հարցը իրենց համար պլան «Գ» է, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի իրականացնի։ Միաժամանակ նա հերքել էր այն պնդումները, թե ինքը չի ցանկանում, որ արցախցիները տեղափոխվեն Հայաստան։

XS
SM
MD
LG