Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել է Երևանի ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի տվյալները։

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում հանձնաժողովը չի ստացել, հայտնում են կառույցից։

Նման դիմումներ ներկայացնելու ժամկետը սահմանված է եղել մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 18։00-ն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու է վաղը։

Երևանի ընտրության նախնական արդյունքներով ավագանու կազմ անցած ուժերից որևէ մեկը չունի մեծամասնություն և չի կարող ստանալ քաղաքապետի աթոռը։ Ավելի քան 234 հազար ընտրողների ձայները, հիշեցնենք, բաշխվել են այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 32,5 տոկոսը, «Ազգային առաջընթացը»՝ 18,9 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների հավաքած ձայներն անցողիկ 4 տոկոսից պակաս էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG