Մատչելիության հղումներ

Վաղ առավոտից քաղաքացիները փողոցներ են փակում, կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը


Անդրանիկ Թևանյանը հանրահավաքի ժամանակ, 23-ը օգոստոսի, 2023թ․
Անդրանիկ Թևանյանը հանրահավաքի ժամանակ, 23-ը օգոստոսի, 2023թ․

Վաղ առավոտյան քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան, կարճ ժամանակով փակվել էր նաև Սարյան փողոցը։

Կան բերման ենթարկվածներ, բերման ենթարկվածների թվում է նաև ընդդիմադիր նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Ոստիկանությունը բերման ենթարկվածների թիվ դեռ չի հաղորդում։

Երեկ ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ կոչ արեց այսօր առավոտից փակել Երևանի փողոցները և դա անել այնքան ժամանակ, մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

«Ես ձեզ հավաստիացնում եմ կարգապահ և միասնական ջանքերով շատ կարճ, նույնիսկ օրերի ընթացքում դա տեղի է ունենալու», - նշեց Անդրանիկ Թևանյանը:

Երեկ ընդդիմությունը հարթակից նաև հայտարարեց, որ այսօր փորձելու են շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի խափանեն գործադիրի այսօրվա նիստը: Ցուցարարներն այս պահին հավաքվում են նաև Հանրապետության հրապարակում։

Դասադուլի կոչեր Գյումրիում ու Երևանում

Մի խումբ երիտասարդներ էլ Գյումրիում դասադուլի կոչերով շրջում են բուհերով։

Ցուցարարների պահանջն է՝ միջոցներ ձեռնարկել արցախցիներին Ղարաբաղից տարհանելու համար։

Դասադուլի ու գործադուլի կոչեր հնչում են նաև Երևանում։

XS
SM
MD
LG